News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի շրջանակում Ռադմանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ պաշտոնատար անձանց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ