News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023):

Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:

«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի Կանխագուշակման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը: Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից  տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք 2019թ. ԳԱԱ տարեկան հաշվետվություններում: Դրանից հետո արդեն մաթեմատիկական, երկրաֆիզիկայի եւ գեոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խումբը, կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդները ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնել, որոնց արդյունքում կարողացանք առանձնացնել կոնկրետ տարածքային անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները, որոնք արտահայտվում են Տավրո-կովկասյան տարածքում:

Տավրո-կովկասյան լոկալ եւ ռեգիոնալ սեյսմիկության անոմալ դրսեւորումների վերաբերյալ մեր զեկույցը ընդունվեց եվրոպական հայտնի «European Geosciences Union» միջազգային համաժողովի կողմից: Համաժողովը լինելու է ապրիլին, մենք գրավոր ներկայացրել ենք աշխատանքը, որն ընդունվել է»,-ասաց նա:

Ջոն Կարապետյանը հավելեց, որ եթե դիտենք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն: «Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը: Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել:

Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները:

Հիմա լուրեր են տարածվում, որ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում, Ջավախքի տարածքում, արտահայտվել է Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է:

Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն եւ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Մենք դա 2021-ից նկատում ենք»,-ընդգծեց նա:

Համեմատելով Սպիտակի երկրաշարժի հետ,  Ջոն Կարապետյանը նկատեց, որ թեեւ մագնիտուդների տարբերությունը մեկ է, սակայն իր էներգիայով վերջին երկրաշարժը մի քանի անգամ մեծ է եղել Սպիտակի երկրաշարժից:

«Այստեղ մենք շատ կարեւոր խնդիրներ ունենք սեյսմակայուն շինարարության առումով: Մենք սցենարներ պետք է ունենանք, օրինակ 5 մագնիտուդի դեպքում ինչ պատկեր կունենանք, 6-ի դեպքում, 7-ի դեպքում ինչ պատկեր կունենանք: Այդ սցենարների մեջ տվյալների մեծ բազա պետք է լինի, օրինակ, բնակֆոնդի վերաբերյալ: Այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, այն շենքերը, որոնք ամրացվել են, այն շենքերը, որոնք նոր են կառուցվել: Պետք է անձնագրավորել այն շենքերը, որոնք խոցելի են»:

Հարցին, թե իրենք կարողանո՞ւմ են կանխատեսել կոնկրետ երկրաշարժի ժամանակը, նա պատասխանեց. «Մենք կանխատեսումը արել ենք  2021-2025 թվականների տիրույթում: Կանխատեսումները լինում են երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ օպերատիվ կանխատեսում: Մեր դեպքում կանխատեսումները միջնաժամկետ են, կանխատեսվել է ոչ միայն ժամանակը, այլեւ էներգետիկ բնութագրերն են հաշվարկվել, որոնք այսօր հաստատվում են երկրաշարժերի տեսքով»:

Նրա խոսքով, Գյուլագարակում տեղադրված է միջազգային չափորոշիչներին համապատասխան դիտարան, որի օգնությամբ ստանում են իրական ժամանակում մագնիսական դաշտի փոփոխությունը. «Ես, օրինակ, ասում եմ, որ իմ չափումներով երկրաշարժ է սպասվում 4 մագնիտուդից բարձր: Դուք հարցնում եք՝ որ ժամին: Այդ հարցը կարիք ունի ուսումնասիրության: Երկրաշարժի տեղ, ժամ, էներգիա որոշելու հարցը չի լուծված»:

Ջոն Կարապետյանը նաեւ նշեց, որ Թուրքիայի այս երկրաշարժի հետցնցումային ձգվածությունը օվալաձեւ է, որը լրիվ համընկնում է իրենց ներկայացված քարտեզի հետ. «Այս երկրաշարժի արագացման նման արագացում գրանցվել է 2011-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ, սակայն Ճապոնիայի երկրաշարժի մագնիտուդը ավելի մեծ էր: Բացի այդ, սեյսմատեկտոնական պայմաններով դրանք տարբերվում են:

Եթե նայում ենք Տավրո-Կովկասն ամբողջությամբ, տեկտոնիկայի, երկրաշարժերի փոխկապակցվածությունից ելնելով մենք պետք է զգոն ու պատրաստված լինենք: Մենք պետք է ունենանք սցենարները, թե որ զարգացման դեպքում ինչ գործիքակազմ ենք օգտագործելու:

Տեսեք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ բնակֆոնդի քանի տոկոսը կորցրեցինք, եւ այդ երկրաշարժի ժամանակ փլված շենքերի նման շենքեր ինչքան կա Երեւանում: Այսինքն նույնիսկ ցածր մագնիտուդի դեպքում մենք կարող ենք ունենալ շատ լուրջ հետեւանքներ: Դրա համար պատկան մարմինները իրենց ձեռքի տակ պետք է ունենան սցենարներ, թե որ դեպքում ինչ պետք է անել: Մինչեւ հիմա հետազոտություններ են իրականացվում, թե ինչու Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերն այդպես ոչ բնութագրական ձեւով փլվեցին: Այստեղ կարեւոր է շինարարության որակը»,-ընդգծեց նա:

Մասնագետը հավելեց, որ այս բոլոր տվյալները պետք էր հաշվի առնել նոր շենքերի կառուցման ժամանակ. «Եթե շենքերը նախագծելիս հաշվի առնեինք այդ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, ապա մարդը երկրաշարժի ժամանակ ոչ թե պետք է շենքից փախչի, այլ մնա ապահով շենքում: Դա մենք տեսնում ենք Չինաստանում, Ճապոնիայում, այնտեղ շենքից չեն փախչում, շենքում իրենց ավելի վստահ են զգում: Մեր շենքերում որեւէ տեղ նշված չեն անվտանգ գոտիները, մինչդեռ դա պետք է փակցված լինի բոլոր շենքերում, հիմնարկներում»:

327161383_656390936242255_6319090684161199133_n.jpg (51 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում ․․․
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա․․․
Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 
Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան․․․
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ...
Իրանի Խոյ քաղաքի մոտ 7 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀՀ 4 մարզերում
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում...
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քահրամանմարաշ նահանգի Գոքսյուն շրջանում ժամը 12:19-ին 5,3 մագնիտուդով․․․
Ամենաշատ