News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգում հրշեջներն այրվող տնից երկու կատուների են դուրս բերել եւ նրանց առաջին օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտնել է ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

Կանչով դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները պարզել են, որ 30 ք/մ տարածքով բնակելի առանձնատուն է այրվում, հրդեհը հասել է ներքին հարդարմանը եւ տանիքին։

«Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջները փրկել են երկու կատուների։ Փրկարարները ձագերին դուրս են բերել փողոց եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես հավելել են մամուլի ծառայությունից, հրդեհը մարվել է տեղական ժամանակով ժամը 15:05-ին, տուժածներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ