Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում։ Համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերից երեւում է, որ Կառավարության շենքի դիմաց ոստիկանական տասնյակ ավտոմեքենաներ հետապնդում են «Համմեր» ավտոմեքենայի վարորդին, որը մեքենան վարում է մայթով։ Վերջինս փորձում է ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթեւեկելի հատվածից մայթ բարձրանալով։
Կադրերում երեւում է, թե ինչպես են տասնյակ ոստիկանական ծառայողները փորձում կանգնեցնել մեքենան, վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։
Նշենք, որ կադրերում կրակոցի ձայներ են լսվում։
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին որեւէ տեղեկություն առայժմ չեն հաղորդում։











