News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը բանաձեւ է հրապարակել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով ազատ արձակել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն։

Բանաձեւում ասվում է, որ «մարդասիրական նկատառումներով եւ քաղաքական բեւեռացումը նվազեցնելու համար» հարկավոր է ազատ արձակել նախկին նախագահին եւ թույլ տալ նրան պատշաճ բուժում անցնել արտասահմանում, հաղորդում է DW-ն։

Բանաձեւին կողմ է քվեարկել 577 պատգամավոր, դեմ՝ 33-ը, ձեռնպահ՝ 26-ը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

Եվրապատգամավորները նշում են, որ «նախկին նախագահի վիճակի բարելավման հարցում մշտական անհաջողությունները» ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանի թեկնածության հեռանկարների հետաձգման ռիսկ են ստեղծում։

Կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դեմ: Փաստաթղթում ընդգծվում է Իվանիշվիլու դերը նախկին նախագահին կալանավորելու գործում՝ որպես «անձնական վրեժխնդրության մաս»։

Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի աշնանը, երբ ապօրինի հատել էր սահմանը եւ վերադարձել Վրաստան։ Բանտում նրա առողջական վիճակը վատացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ