ԱՊՀ շրջանակներում մի շարք համաձայնագրեր չեն գործում։ Այս մասին մինչ Մոլդովայի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվելը հայտարարել է Դորին Ռեչանը։
Նա ԱՊՀ-ն անվանել է անարդյունավետ կազմակերպություն։
Որպես Քիշնեւի ռազմավարական նպատակ՝ Ռեչանը նշել է Եվրամիությանն անդամակցելու ձգտումը։
Նա նաեւ հայտարարել է Անկախ Պետությունների Համագործակցությունում ստորագրված համաձայնագրերի մի մասը չեղարկելու պլանների մասին։
Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի անդամ է նաեւ Հայաստանը։