News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասով և ԿԸՀ 2022 թվականի հունիսի 30 -ի N 50Ն որոշմամբ, 2023 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումների Դասընթացի անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ :

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am)։

Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անձամբ ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 14.00-ն: Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am): Դիմումով նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կրում պատասխանատվություն:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլէկտորնային ցուցակ (Այն լրացենելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29)

Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել անձը հաuտատող փաuտաթղթի առկայության դեպքում:

Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-54-35-06, 010-56-31-29 հեռախոսահամարներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ընտրություններում կկիրառվեն բրալյան կաղապարներ
ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը...
ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների
Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների  նախընտրած օրը...
2023-ին 9339 քաղաքացի է դիմել ԿԸՀ՝ ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներին մասնակցելու համար
ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած Հայաuտանի...
Անի և Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում  վերահաշվարկի դիմում չեն ներկայացվել. ԿԸՀ
Վիճակագրական տվյալներ մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ...
ՔՊ–ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ–ին տուգանելու պահանջով դիմել է դատարան
Ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին...
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ
Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև…
Ամենաշատ