News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին կիրակի հերքել է երկրում 60 տոկոսից ավելի ուրանի հարստացման մասին լուրը, տեղեկացրել է IRNA-ն։

Ինչպես տեղեկացրել է Bloomberg գործակալությունը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները եկել են այն եզրակացության, որ Իրանին հաջողվել է հասնել ուրանի մինչեւ 84 տոկոս հարստացման։ Մեկնաբանելով այս լուրերը՝ Քամալվանդին ափսոսանք է հայտնել, որ գործակալությունը վերածվել է քաղաքական գործիքի, որպեսզի ճնշում գործադրվի Իրանի վրա։

«Bloomberg-ի հրապարակումն արվել է անվանարկման եւ փաստերն աղավաղելու նպատակով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ 60 տոկոսից ավելի ուրանի մասնիկների առկայությունը հարստացման պրոցեսում չի նշանակում 60 տոկոսից ավելի հարստացում։ «Այդ հարցը շատ բնական է հարստացման պրոցեսում, որը կարող է առաջանալ անգամ ցենտրիֆուգների փոխանցման միաժամանակյա նվազման դեպքում։ Բայց կարեւոր է վերջնարդյունքը, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչեւ այժմ չի փորձել ուրանը 60 տոկոսից ավելի հարստացնել»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում նման հարցեր բարձրացնելը մեկ անգամ եւս ցույց է տվել, որ, ցավոք, ԱԷՄԳ-ն հեռացել է իր մասնագիտական եւ չեզոք դիրքորոշումից եւ տեխնիկական տեղեկություն է հաղորդում արեւմտյան ԶԼՄ-ներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ