News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանությունից:

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել  Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին», - ասաց դեսպան Քվինը։   

Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը 2019-22թթ․ եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ԱՄՆ փոխդեսպանը Կիևում։

Մինչ այդ նա տնտեսական հարցերով նախարար-խորհրդական էր Փարիզի ԱՄՆ դեսպանությունում, փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով խորհրդական Բանգկոկի ԱՄՆ դեսպանությունում, տնտեսական հարցերով խորհրդական Լոնդոնի ԱՄՆ դեսպանությունում, ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի բաժնի ղեկավար Ազգային անվտանգության խորհրդում։ Դեսպան Քվինը նաև աշխատել է Մոսկվայի ԱՄՆ դեսպանությունում, Բրյուսելում՝ Եվրամիության ԱՄՆ առաքելությունում, Մանիլայի ԱՄՆ դեսպանությունում, իսկ մայրաքաղաք Վաշինգտոնում նա զբաղվել է Եվրամիության և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցերով։

Դեսպան Քվինը ծնունդով Կալիֆորնիայի նահանգից է, ուսանել է Օքսիդենթալ քոլեջում՝ ստանալով բակալավրի կոչում, ապա ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ