News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում ենք եւ դրան մասնակցում են բոլորը՝  «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։  Ես կոչ եմ անում Վրաստանին եւ աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Սաակաշվիլին արձագանքել է կլինիկայի բժիշկների մամուլի ասուլիսին եւ ասել, որ «Վիվամեդում» հրաժարվել են բուժել իր գլխավոր հիվանդությունները։

««Վիվամեդի» բժիշկների մամուլի ասուլիսին միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է եւ սրընթաց վատթարանում է եւ որ կլինիկան ոչինչ չի կարող անել։ Մնացած ամեն ինչ սուտ էր։ Այս կլինիկայում հրաժարվել են բուժել իր գլխավոր հիվանդությունները։ Մասնավորապես, բուժել ծանր մետաղներով թունավորումը, անորեքսիան եւ կախեքսիան։ Ոչ ոք այնպես չի ուզում ապրել, ինչպես ես։ Ուզում եմ տեսնել Ուկրաինայի հաղթանակը, որն այնքան մոտ է եւ բոլոր պուտինիստների վերջը։

Ուզում եմ դիմել օլիգարխի շնիկին, ես Վրաստանից դուրս չեմ հանել ոչ թե 1 միլիոն, այլ ոչ մի տետրի չեմ վերցրել Վրաստանից, եթե ես որեւէ տեղում այդքան փող ունենայի, ես չէի վաճառի վերջին հողատարածքը փաստաբանների ծախսերի համար։

Ճշմարտությունը միայն այն է, որ այս ամենը տեղավորվում է Մարիա Զախարովայի հայտարարության համատեքստում։ Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում ենք, եւ դրան մասնակցում են բոլորը՝  «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։ Ես կոչ եմ անում Վրաստանին եւ աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները», -գրել է Սաակաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ