News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արձանագրության արդյունքների համաձայն` Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում, Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԼՂՀ-ի ԿԸՀ-ից: 

Նրանց փոխանցմամբ` 16 հազար 283 ընտրողներից նրան կողմ է քվեարկել 9581-ը: Մյուս երկու թեկնածուների` ԼՂ վարչապետի խորհրդական, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է 3791 մարդ, իսկ սոցիալական ապահովության նախարարության իրավաբան Մարատ Հասրաթյանի օգտին` 2001 մարդ: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է ավելի քան 48 տոկոս:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում` 209 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում, ՏԻՄ ընտրություններ են կայացել: ԼՂՀ-ում ընթացող ընտրություններին հետեւել են Հայաստանի ԱԺ-ից ժամանած պատվիրակության անդամները: Նրանք նշել են, որ ընտրությունները լավ են անցել եւ թերություններ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ