News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Անվանի բանաստեղծ, ԱՀ  գրողների միության նախագահ, ԱՀ  պետական օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, Արցախի Հանրապետության պետական օրհներգի տեքստի հեղինակ, Արցախի նվիրյալ զավակ Վարդան Սարգսի Հակոբյանի մահվան մասին:

Վարդան Հակոբյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Նա կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում, Շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկ» կոմիտեի նախագահի տեղակալն էր, Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից, Շարժման առաջամարտիկներից մեկը։ Նա անմնացորդ նվիրվել էր համազգային իղձերի ու նպատակների իրականացման վեհ գործին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների և  հայ գրականության մեջ ունեցած անուրանալի ավանդի համար Վարդան Հակոբյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին ու ընկերներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով։

Վարդան Հակոբյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է ցավակցական խոսքում:

Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Վարդան Հակոբյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝  Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ