News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ երկրի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը ժողովրդականությամբ հետ է մնում ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից 10 տոկոսով, գրում է Daily Mail-ը։ 

Պարբերականը նշում է, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ Էրդողանը մի շարք մարտահրավերների է բախվել։ Դրանցից գլխավորը ավերիչ երկրաշարժն էր, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց։ Ընդ որում, նշվում է, որ քաղաքագետները խորհուրդ չեն տալիս այն դուրս գրել հաշիվներից, քանի որ չի կարելի մեղքը պետության ղեկավարի վրա ամբողջությամբ բարդել տարերային աղետի համար:

Alf Research ընկերության կողմից մարտի 6-7-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Քըլըչդարօղլուն առաջիկա ընտրություններում կարող է հավաքել ձայների 55,1 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 44,9 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ