News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պլաստիկի թափոնների վերացման խնդիրն օրեցօր սրվում է։ Ալիկանտեի համալսարանի գիտնականներն առաջարկել են  խնդրի լուծման իրենց տարբերակը։ Մշակվել է ջրում լուծվող նյութի ստեղծման տեխնոլոգիա այնպիսի հատկություններով, որոնք նման են պլաստիկին, հիմքը կարտոֆիլի օսլան է։

Համավարակից առաջ, հիշեցրել են իսպանացի գիտնականները Ալիկանտեի համալսարանի կայքի հրապարակման մեջ,  աշխարհը սպառում էր մոտ 370 մլն մետրիկական տոննա պլաստիկ։ Պլաստիկի թափոններն աղտոտել են ընդերքը, դրա մասնիկների «ամպերը» կախված են օդում, ծովերում, օվկիանոսներում լողում են հսկայական սինթետիկ կղզիներ։

Իսպանացի մասնագետներն այլընտրանք են առաջարկել. Էկոլոգիական, բիոքայքայվող նյութ՝ պլաստիկի սպառողական հատկություններով։ Այն կարելի կլինի օգտագործել փաթեթավորման համար՝ առանց մարդուն եւ բնությանը վնաս հասցնելու։ Այն հեշտ կլինի վերացնել, անգամ օգտակար կարող է լինել գյուղատնտեսության համար, եթե օգտագործվի որպես պարարտանյութի բաղադրամաս։

Նոր նյութը հատկություններով նման է ցածր խտության պոլիէթիլենին։ Փափուկ օսլան բավական խիտ եւ ամուր կառույցի վերածելու համար այդ նյութը ենթարկել են դոնդողացման եւ պլաստիֆիկացման։ Այդ գործողությունները նպատակ ունեն նաեւ կանխել պրոցեսի «հետադարձը»՝ նախնական կառույցի մասնակի վերականգնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ