News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդիայի խորհրդարանը մարտի 22-ին որոշում կընդունի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ 

Արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեն Ռիկսդագի պատգամավորներին առաջարկել է պաշտոնապես հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կարգավիճակի մասին համաձայնագրին, որը կարգավորում է իմունիտետի եւ արտոնությունների հարցերը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա անձնակազմի առանձին կատեգորիաների համար: Խորհրդարանի պաշտոնական հաստատումը պարտադիր պայման է ռազմական դաշինքին Շվեդիայի անդամակցության համար, ընդգծվում է հաղորդագրության մեջ:  

Այն դեպքում, երբ թագավորության՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտում բացակայում են որեւէ վերապահումներ, խորհրդարանական կոմիտեն, ինչպես եւ կառավարությունը, ելնում է նրանից, որ Շվեդիան, ինչպես եւ սկանդինավյան մյուս երկրները, պատճառներ չունի խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք կամ ռազմակայաններ տեղակայելու համար: 

Խորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է որոշակի փոփոխություններ ազգային օրենսդրության մեջ, մասնավորապես երկու օրենքներում ՝ օպերատիվ ռազմական օգնության մասին օրենքը եւ առանձին դեպքերում անձեռնմխելիության եւ արտոնությունների մասին օրենքը: Մի կողմից դա կհեշտացնի դաշինքի ռազմական օգնության համար դիմելը, մյուս կողմից՝ ՆԱՏՕ -ին եւ նրա ազգային եւ օտարերկրյա ներկայացուցիչներին իմունիտետ եւ արտոնություններ կտրամադրի, որոնք նշված են կարգավիճակի մասին համաձայնագրում ։ Օպերատիվ ռազմական օգնության մասին օրենքը պետք է աջակցի պատգամավորական կորպուսի առնվազն երեք քառորդը, քանի որ խոսքը վերաբերում է լիազորություններն այլ պետությանը փոխանցելուն։ 

Երկու խորհրդարանական կուսակցություններ դեմ են ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Նրանք կարծում են, որ դաշինքին անդամակցելը նշանակում է Շվեդիայի համար անվտանգության քաղաքականության հետ կապված իրավիճակի վատթարացում եւ մեծացնում է այն ռիսկը, որ Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի երկրների կողմից վարվող պատերազմների եւ հակամարտությունների մասնակից: Շվեդիան պետք է շարունակի հավատարիմ մնալ Չմիավորման քաղաքականությանը, կարծում են նրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ