News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ-ից:

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։

Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում՝ Elections.am: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։ Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ընտրություններում կկիրառվեն բրալյան կաղապարներ
ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը...
ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների
Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների  նախընտրած օրը...
2023-ին 9339 քաղաքացի է դիմել ԿԸՀ՝ ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներին մասնակցելու համար
ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած Հայաuտանի...
Անի և Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում  վերահաշվարկի դիմում չեն ներկայացվել. ԿԸՀ
Վիճակագրական տվյալներ մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ...
ՔՊ–ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ–ին տուգանելու պահանջով դիմել է դատարան
Ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին...
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ
Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև…
Ամենաշատ