News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին եւ իր իրաքցի գործընկեր Քասիմ ալ-Արաջին համատեղ հանդիպման ժամանակ կոչ են արել զարգացնել համագործակցության մակարդակը՝ անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար, գրում է Mehr լրատվական գործակալությունը։

Իր ելույթում Շամխանին անդրադարձել է Թեհրանի եւ Բաղդադի համատեղ ջանքերին՝ անվտանգության համապարփակ համաձայնագրի կնքման համար, որը երաշխավորում է կայունությունը եւ անվտանգության բարելավումը երկու երկրների սահմաններին եւ նշել, որ այս համաձայնագրի խստիվ կատարումը կնվազեցնի ահաբեկչական սպառնալիքները եւ կկանխի անապահովություն սահմանին։

Նրա խոսքով, այս համաձայնագրի իրականացումը նույնպես ճանապարհ կհարթի տարբեր ոլորտներում Իրան-Իրաք հարաբերությունների զարգացման համար:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի քաղաքականությունն ու գործողությունները համարում է տարածաշրջանում անապահովության հիմնական աղբյուրը, Շամխանին ընդգծել է, որ «ԱՄՆ չարագործական գործողությունները շարունակվում են, եւ այս գործընթացի շարունակությունը, որը խախտում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը, չի կարելի հանդուրժել»:

Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ահաբեկչական հանցագործության մեղավորների դատավարությունն ու պատիժը Իրանի եւ Իրաքի անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթություններից է։

«Շամխանին Հյուսիսային Իրաքում ահաբեկչական տարրերի անապահով տեղաշարժերը դիտարկել է որպես տարածաշրջանի անապահովության եւս մեկ բաղադրիչ՝ կոչ անելով խստորեն իրագործել երկու պետությունների միջեւ առկա անվտանգության համաձայնագիրը, որը կարող է լիովին կանխել այդ խմբերի նենգ գործողությունները։

Նա նաեւ բարձր է գնահատել Իրաքի դերը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համաձայնության հասնելու գործում:

Ալ-Արաջին իր հերթին ասել է, որ Բաղդադը ջանք չի խնայի անվտանգության համաձայնագրի ամբողջական իրականացման համար՝ հավելելով, որ իր երկիրը թույլ չի տա որեւէ խմբի կամ երկրի օգտագործել իրաքյան հողը՝ Իրանում անապահով միջավայր ստեղծելու համար։

Ողջունելով Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությունը՝ Իրաքի անվտանգության պաշտոնյան ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը լիովին պատրաստ է օգնել արագացնելու Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչը օգուտ կբերի երկու երկրներին եւ կբարձրացնի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։

Նա նաեւ ասել է, որ Իրաքի կառավարությունը հավատարիմ է օտարերկրյա ռազմական ուժերի դուրսբերման մասին խորհրդարանի օրենքի իրականացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ