News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրները մտադիր են հասնել համաձայնության, որով Ուկրաինան կստանա 1 մլն հրետանային արկ մեկ տարվա ընթացքում, գրել է Bloomberg-ը։

Երկուշաբթի ԵՄ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հավանություն կտան Խաղաղության եվրոպական ֆոնիդց 1 մլրդ եվրո հատկացնելուն՝ զինամթերքներ գնելու համար։ Նրանք եւս 1 մլրդ եվրո կծախսեն նույն ֆոնդից, որպեսզի փոխհատուցեն ԵՄ-ի անդամների ծախսերը սեփական պաշարներից զինամթերքների առաքման համար։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ համաձայնությունն արժանանալու է ԵՄ-ի ղեկավարների հավանությանը շաբաթվա վերջին Բրյուսելում հանդիպման ժամանակ։

Կիեւը մինչ այդ հայտարարում էր, որ այս տարի իրեն 1 մլն փամփուշտ է հարկավոր։ Էստոնիայի իշխանությունների տվյալներով՝ դա կարժենա մոտ 4 մլրդ եվրո։ Ուկրաինան միջինն օգտագործում է 60 000-ից մինչեւ 210 000 փամփուշտ ամսական, բայց եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը կարող է այդ ժամանակաընթացքում արտադրել միայն 25 000 արկ։ Մինչդեռ Ռուսաստանն օգտագործում է 20 000-ից 60 000 արկ օրական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հիգիենայի եւ առողջության համար ապրանքներ արտադրող շվեդական Essity ընկերությունը կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում
Essity-ն սկսել է լքել ռուսական շուկան անցյալ ապրիլին, 2022 թվականի համար ընկերությունը դուրս է գրել ռուսական ․․․․
ՄԱԿ ՄԴ-ն մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով գործին ԱՄՆ-ի մասնակցությունը
Որոշման ընդունման ընթացքում դատարանի նախագահ, ամերիկացի Ջոան Դոնոհյուն ստիպված է եղել հրաժարվել նախագահական գործառույթների կատարումից
Գերմանացի քննիչները՝ գազամուղների պայթեցման մեջ Լեհաստանի հետքի մասին
Հետաքննության տվյալներով, Լեհաստանը գրոհների լոգիստիկայի և ֆինանսավորման կենտրոնն է եղել
Ուկրաինայի ռադան դիմում է ուղղել ՄԱԿ-ին
Դիմումի մեջ միջադեպի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա։
Թրյուդոն՝ ռուսաստանյան առգրավված ինքնաթիռը Ուկրաինային հանձնելու մասին
Կիևում չհայտարարված այցով գտնվող Թրյուդոն հայտարարել է նաև ՌԴ 24 քաղաքացիների և 17 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին
Թրյուդոն Կիևում հայտարարել է 375 մլն դոլարի ռազմական օգնության հատկացման մասին
Կանադան կմասնակցի կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման միջազգային ջանքերին
Ամենաշատ