News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Երևանի պետական համալսարանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել: Եռակողմ հուշագիրը ստորագրել են ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշել է, որ հուշագրի նպատակն է կրթություն-աշխատաշուկա կապի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա ապագա մասնագետներին պետական կառավարման համակարգում գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ ստանալ: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը փաստացի վաղուց է մեկնարկել, և այս հուշագրով պարզապես այն  իրավական հիմքերի վրա է դրվում: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորս ուսանողներ այսօր արդեն աշխատում են հանձնաժողովում, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում բուհի ուսանողների համար, նրանք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու հանձնաժողովի նիստերին, ծանոթանալու ՄՊՀ գործունեությանը, ինչպես նաև որպես փորձնակ ներգրավվելու հանձնաժողովի աշխատանքում և դրանից հետո հնարավորություն ստանալ նաև հիմնական աշխատանքի անցնելու:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, իր հերթին կարևորելով այս համագործակցությունը, կոչ է արել ուսանողներին ձեռքից բաց չթողնել ընձեռնված հնարավորությունն ու օգտվել ստեղծված նպաստավոր պայմաններից։ Նրա խոսքով՝ պրակտիկան ուսումնառության ամենակարևոր բաղադրիչներից է, որն օգնում է հարստացնել գիտելիքների պաշարն ու զարգացնել փորձնական հմտությունները: Հովհաննես  Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ այսօր ստորագրված հուշագիրը կնպաստի երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների ավելացմանը։

Միջոցառման ավարտին ՄՊՀ նախագահը պատասխանել է ուսանողներին հարցերին:

Տպել
Ամենաշատ