News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ոչ պաշտոնական բանակցությունները, որոնք 4,5 ժամ են տեւել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հանդիպման ավարտին ՌԴ առաջնորդը դուրս է եկել փողոց՝ ճանապարհելու իր չինացի գործընկերոջը։ Նրանք կարճ խոսել են մեքենայի մոտ եւ որպես հրաժեշտ միմյանց ձեռք են սեղմել։

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունները Կրեմլում սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին՝ դեմ առ դեմ ձեւաչափով, այնուհետեւ շարունակվել են ընթրիքի ժամանակ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ խնդրի կարգավորման համար Պեկինի առաջարկած ծրագիրը։ Սա Չինաստանի առաջնորդի առաջին միջազգային ուղեւորությունն է վերընտրվելուց հետո եւ կտեւի մարտի 20-22-ը։ Սի Ծինփինը, որպես պետության ղեկավար, 2013 թվականից ի վեր ութ անգամ այցելել է Ռուսաստան՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր։ Ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը տարբեր ձեւաչափերով հանդիպել են ավելի քան 40 անգամ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ