News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը, որի թեկնածությունն առաջադրվել եւ աջակցվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, խախտել է անհամատեղելիության մասին պահանջը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարան դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցով, որը ստացել էր խորհրդարանական համապատասխան մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, դիմելու ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, մարտի 22-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել իրավաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ հայտարարությունը։ Վերոնշյալ պահանջները, ինչպես նշել է Մինասյանը, սահմանվել են այն անձանց համար, որոնք ավելի վաղ ընտրվել էին այդ պաշտոնին։ «Ստեղծված պայմաններում Ազգային ժողովն իրավազոր է դիմել Սահմանադրական դատարան՝ անհամատեղելիության մասին պահանջը խախտած դատավորի լիազորությունները դադարեցնելու հայտարարությամբ»,- ասել է Մինասյանը։

Իսկ փաստաբանների հայտարարությունում, խորհրդարանականի կարծիքով, մանրամասն ներկայացված են փաստեր եւ իրավական նորմեր՝ կապված դատավորի ձեռնարկատիրական գործունեության հետ։ Հայտարարությունում, օրինակ, նշված է, որ Սեդա Սաֆարյանը գրանցված էր որպես անհատ ձեռներեց  Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեեստրում 1994թ. օգոստոսի 11-ին։ Ընդ որում՝ նա Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել Ազգային ժողովի 2022թ. սեպտեմբերի 15-ի որոշման հիման վրա։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին նա ստանձնել է պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ