News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել, որը շատ դժվար է ստացվում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե իշխանությունն իր գործողություններով վնաս է հասցնում բանակին:

«Սպայական կազմի պատրաստման, կրթական մակարդակն ապահովելու, ռազմատեխնիկական գիտելիքների բազմաթիվ թերություններ են եղել: Նաև, չասեմ՝ լրտեսության, բայց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ են եղել, որոնց հետ կապված հարուցվել են քրեական գործեր:

Զուգահեռ տրվում է քաղաքական գնահատական հինգերորդ շարասյան մասին: Հինգերորդ շարասյան երկու դրսևորում կարող է լինել. մեկը՝ երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես: Կա, որ մարդը կամա, թե ակամա սպասարկում է այլ պետության շահեր, ոչ թե սեփական պետության, դա  կոչվում է 5-րդ շարասյուն: Այդ երևույթը դժբախտաբար նաև բանակում է դրսևորվել, երբ բանակի համար այս կամ այն չափով պատասխանատու անձը սպասարկել է ոչ հայկական սահմանի պահպանման կամ Արցախի անվտանգության շահերը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այնպես չէ, որ իշխանությունն այս մասին իմացել ու լռել է, այլ նշանակում է, որ հենց իմացել են, բարձրաձայնել են:

Հարցին, թե արդյոք դա խոսում իշխանության վատ քաղաքականության մասին, նա արձգանքեց. «Դա նշանակում է, որ իշխանությունն իր առջեւ դրված բոլոր հարցերն ամենայն արդյունավետությամբ դեռ չի լուծում, որովհետեւ դժբախտաբար հարցերը շատ են, կեղծ շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ»:

Տպել
Ամենաշատ