News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային արխիվն ունի կայացած արխիվային համակարգ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Վիրաբյանի խոսքով, ներկայումս Ազգային արխիվում պահվում է խորհրդային շրջանի կարեւոր գիտական եւ պատմական փաստաթղթերի 95 տոկոսը, իսկ սովորական քաղաքացիներին վերաբերող փաստաթղթերի` 75 տոկոսը:

Այլ իրադրություն է անկախ Հայաստանի փաստաթղթերի հարցում. «Սկսած 1991 թվի սեպտեմբերի 21-ից հանրաքվեից, բացառության քվեաթերթիկները, վերջացրած կառավարության որոշումներով, Ազգային արխիվը պահում է Երրորդ հանրապետության բոլոր փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ, արխիվում պահվում է 350 միլոն փաստաթուղթ, որոնցից 300 հազարը (30 միլիոն էջ) անկախ Հայաստանի արխիվային գործերն են:

Վիրաբյանը նաեւ նշել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում արխիվային նյութերի պահպանման համար: Արխիվային շենքում տեղադրված են ժամանակակից սարքեր, որոնք պահպանում են օդի անհրաժեշտ ջերմաստիճանը, ձեռք են բերվել նաեւ պահարաններ, որոնք ավելի հարմարավետ են փաստաթղթերի պահպանման համար: Մայիսին Ազգային արխիվը ձեռք է բերել եւս երկու սարք արխիվային նյութերի թվայնացման համար: Սարքերից յուրաքանչյուրը թույլատրում է տարեկան 2000 էջ թվայնացնել, նախկին 50-60-ի փոխարեն:

Հարցին, թե արդյոք անկախ Հայաստանի հետ կապված որեւէ փաստաթուղթ պակասո՞ւմ է, Վիրաբյանը նշել է. «Չկա Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ Անկախության հռչակագրի բնօրինակը: Կան նրա ստորագրությամբ եւ կնիքով բնօրինակի պատճենը, որն այսօր բնօրինակի արժեք ունի: Ասում են, որ Տեր-Պետրոսյանը երեք նմուշ է ստորագրել, որից մեկը նրա մոտ է, երկրորդը` Արամ Մանուկյանի, սակայն այն գողացել են այլ իրերի հետ, երրորդ օրինակը կարող է գտնվել Բաբկեն Արարքցյանի մոտ»:

Այն հարցին, թե հնարավոր է, որ երրորդ օրինակը գտնվի Լեւոն-Տեր Պետրոսյանի մոտ, Վիրաբյանը պատասխանել է. «Բացառված չէ, հնարավորության դեպքում, կխնդրեմ նրանից: Սակայն մեզ մոտ պահվող Հռչակագիրը փաստաթուղթ է, որը համապատասխանում է օրենքի պահանջներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ