News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այս պահին արձանագրված 51 խախտումներ վերացման վերաբերյալ ստացած դիմումի հիման վրա ստուգման աշխատանքներ է կատարում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:

«Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ եւ տեսչական մարմնի ղեկավարը համապատասխան հանձնարական է տվել: Այժմ աշխատակիցները տաղավար առ տաղավար իրականացնում են ստուգումները»,- նշեց Զոհրաբյանը:

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։

Հիշեցնենք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը՝ Վարդան Մանուկյանը, որն ազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առեւտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պահեստը շահագործող երեք անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու մեջ։

Կալանավորված է նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, սակայն այլ վարույթով։ Նա անցնում է երկու տարի առաջ առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած հրդեհի գործով։ Մադաթովան մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու եւ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։

«Սուրմալու»–ի առեւտրականների բողոքի ակցիան. մեծ թվով կարմիրբերետավորներ են բերվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ