News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովն է ղեկավարում, վերջերս ներկայացրել էր այն զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք չեն ներկայացել քննիչ հանձնաժողով:

Ըստ Քոչարյանի՝ այս անձինք կաշկանդված են, վախեցած են, քանի որ թաքցնելու բան ունեն, դրա համար էլ հրաժարվում են գալ ԱԺ:

Քոչարյանի թվարկած անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում հանձնաժողով, եւ վերջինս ասաց, որ հանձնաժողով գնալու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չի գնալու. «Ինձ հրավեր չեն ուղարկել: Ես բազմիցս ասել եմ՝ չեմ գնալու այդ հանձնաժողով»:

Հարցին՝ ինչու, պատասխանեց՝ կասկածում է հանձնաժողովի անաչառությանը։ Հակոբյանն ասաց. «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա»:

Ի դեպ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից հետո ԶՈՒ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործընթաց էր նախաձեռնել, մարտի 16-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին: Նա ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։

Թե ինչպես է ստացվում, որ Անդրանիկ Քոչարյանը գովեստի խոսքեր է «շռայլում» իրենց իշխանության հրաժարականը այն ժամանակ պահանջող Օնիկ Գասպարյանի հասցեին, Մովսես Հակոբյանը պարզաբանեց. «Լավ է արել. դա շատ ողջունելի է։ Ինչ ուզում են՝ ասեն, ինձ հետաքրքիր չէ նրանց խոսքը»:

Ի դեպ, այս քննիչ հանձնաժողովի աշխատանքը բազմիցս է կասկածի տակ դրվել թե’ հասարակական, թե’ քաղաքական տարբեր շրջանակների կողմից, որոնք բոլորն էլ պնդում են՝ պատերազմի պարտության մեղավորները չեն կարող արդար քննություն իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն գումարել է իր նիստերը. օրակարգում է ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագրի վավերացման հարցը (ուղիղ)
Հիշեցնենք, որ օրակարգում է մասնավորապես, ԱԺ Ֆինանսավարկային...
Եկել եմ ասելու, որ տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից  Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան
Այս խոսակցությունը հեշտ խոսակցություն չէ. Սա անվտանգ, բարեկեցիկ, ուժեղ...
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
Ամենաշատ