News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները, փորձելով հաստատել իր գերիշխանությունը, արդեն իսկ անցել է պարկեշտության բոլոր սահմանները։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այսօր մենք խոսել ենք այդ մասին (Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն անընդունելի կհամարի ռուս-չինական գագաթաժողովի արդյունքներով Ուկրաինայում խաղաղության կոչերը) մեր չինացի գործընկերների հետ։ ԱՄՆ-ից ամեն ինչ կարելի է սպասել։ Ձգտելով հաստատել իրենց գերիշխանությունը՝ նրանք արդեն անցել են պարկեշտության բոլոր սահմանները՝ դիվանագիտական, էթիկական եւ ցանկացած հարցում», - ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Չինաստանը վերաբերվում ԱՄՆ-ի նման ճնշմանը՝ Լավրովն ասել է. «Չինական կողմն արտացոլում է մեծ քաղաքակրթության ավանդույթները»։ Նրա խոսքով՝ չինական կողմը տարիների ընթացքում մշակել է իր ոճը։ «Դա կայանում է արժանապատվության, այն ամենի խորը վերլուծության մեջ, ինչ տեղի է ունենում եւ որեւէ հապճեպ քայլ չձեռնարկելու հարցում, սակայն եզրակացություններ, չինական կողմը, իհարկե, անում է», - ընդգծել է Լավրովը:

Մարտի 20-ից 22-ը Սի Ծինփինը պետական ​​այց էր կատարել Ռուսաստան՝ առաջինը ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահը զրուցել էին մոտ 4,5 ժամ, երեքշաբթի Սի Ծինփինը մոտ 6 ժամ անցկացրել էր Կրեմլում՝ տարբեր ձեւաչափերով բանակցությունների շրջանակում: Այցի արդյունքում երկրների ղեկավարները երկու հայտարարություն են ստորագրել. Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպումն անվանել են հաջողված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ