News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի երկու բալիստիկ հրթիռների արձակումն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանում նրա դաշնակիցների համար։ Միաժամանակ, ԱՄՆ ռազմական գերատեսչություում նշել են, որ դա վկայում է Փհենյանի ռազմական ծրագրի «ապակայունացնող ազդեցության» մասին, ասվում է ԱՄՆ Զինված ուժերի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչության ներկայացուցիչները մատնանշել են այս հարցի շուրջ դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ խորհրդակցությունները: Հրամանատարությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ «Կորեայի Հանրապետությանը եւ Ճապոնիային պաշտպանելու ԱՄՆ պարտավորությունները մնում են անսասան»։

Մարտի 27-ի առավոտյան Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Երկուսն էլ ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:

Արձակումը տասներորդն է տարեսկզբից։ Հյուսիսային Կորեան 8 անգամ բալիստիկ հրթիռներ է փորձարկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ