
Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն առավել արդյունավետ կդարձնի համաժողովի քննարկումները, կնպաստի ստեղծագործական համագործակցության նոր ցանցերի ստեղծմանը, կապահովի հետադարձ կապն արհեստավարժ և սկսնակ արվեստագետների ու ոլորտի մենեջերների միջև:
Համաժողովին կարող են մասնակցել`
թատրոնի ռեժիսորներ և դերասաններ,
պարուսույցներ և պարողներ,
կրկեսի տնօրեններ և արտիստներ,
գիտաժողովների և փառատոների կազմակերպիչներ,
տարբեր համալսարանների կատարողական արվեստի ֆակուլտետների դասախոսներ և ներկայացուցիչներ:
Համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է նամակ-հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, հեռ.՝ 010-599-631, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչություն: