News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանի հետ պարգևներ է հանձնել 2022 թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված 3 տավուշեցի զինծառայողների՝ Սարմեն Բեջանյանի, Լավրենտի Եպիսկոպոսյանի և Տիգրան Մուսայելյանի հարազատներին: Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:

Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների հարազատներ, Տավուշի մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքների ղեկավարները, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այլ պաշտոնատար անձինք, սպաներ և հյուրեր։

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ մարզպետ Հայկ Ղալումյանը, տեսաշարով ներկայացվեց տղաների անցած կյանքի կարճ, բայց բովանդակալից ճանապարհը:

Տպել
Ամենաշատ