News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ փաստահավաք առաքելությունը Լիբիայում մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ է արձանագրել լիբիացիների եւ միգրանտների դեմ։ Այս մասին 2020 թվականին ստեղծված առաքելությունը հայտարարել է երկուշաբթի իր ամփոփիչ զեկույցում։

«Առաքելությունը ողջամիտ հիմքեր է գտել ենթադրելու, որ 2016 թվականից մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվել լիբիացիների եւ միգրանտների նկատմամվ ամբողջ Լիբիայում»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 52-րդ նստաշրջանում։ Առաքելությունն արձանագրել է «կամայական կալանավորումների, սպանությունների, խոշտանգումների, բռնաբարությունների, ստրկության ենթարկելու եւ բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի դեպքեր՝ հաստատելով դրանց համատարած լինելը»:

Փորձագետները հայտարարել են, որ Լիբիայում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը «վատթարանում է», եւ այս առումով անհրաժեշտ են օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ «անվտանգության հատվածի» բարեփոխումներ։

Զեկույցում ասվում է, որ հանցագործությունները կատարել են ինչպես «պետական անվտանգության ուժերը», այնպես էլ «զինված ապստամբ խմբերը»։ Մարդկության դեմ հանցագործություններ են տեղի ունեցել միգրանտների նկատմամբ կալանավայրերում, որոնք գտնվում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի տնօրինության եւ Լիբիայի առափնյա պահպանության վերահսկողության տակ։ «Այս կառույցները ստացել են տեխնիկական, նյութատեխնիկական եւ ֆինանսական աջակցություն Եվրոպական միությունից եւ նրա անդամ պետություններից, մասնավորապես միգրանտներին որսալու եւ վերադարձնելու համար», - հիշեցրել է առաքելությունը:

Առաքելության ղեկավար Մուհամմեդ Աուջարը Լիբիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ «այս համատարած անպատժելիությունը վերջացնելու համար» եւ «անհապաղ մշակել մարդու իրավունքների գործողությունների ծրագիր եւ համապարփակ, զոհերի վրա կենտրոնացած անցումային արդարադատության ճանապարհային քարտեզ»: Առաքելությունը ՄԻԵԴ-ին կոչ է արել ստեղծել «Անկախ միջազգային մեխանիզմ Լիբիայում մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները հետաքննելու համար», ինչպես նաեւ մշտական մանդատով առանձին «ինքնավար մեխանիզմ՝ Լիբիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումները վերահսկելու եւ զեկուցելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ՄԴ-ն մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով գործին ԱՄՆ-ի մասնակցությունը
Որոշման ընդունման ընթացքում դատարանի նախագահ, ամերիկացի Ջոան Դոնոհյուն ստիպված է եղել հրաժարվել նախագահական գործառույթների կատարումից
Ուկրաինայի ռադան դիմում է ուղղել ՄԱԿ-ին
Դիմումի մեջ միջադեպի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա։
«ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը սահմանեց նաեւ այդ հակա-ռեկորդը…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել 
Բանաձեւը դատապարտում է «բռնի ժողովրդագրական փոփոխություններն այս տարածքներում...
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելության երկարաձգման տարբերակները. Ալեքսանդրովը նշել է Ռուսաստանի սխալը
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալմամբ ակնկալում է, որ եթե Հայաստանը զիջումների գնա․․․
Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ
ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի...
Ամենաշատ