News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 11
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող եւ փրկարարության հետ կապ չունեցող Կամո Ցուցուլյանին նշանակելով փրկարար ծառայության տնօրեն: Պարզ չէր, թե նա ինչպես է ղեկավարելու փրկարար ծառայությունը: Բայց պարզվեց՝ չի ղեկավարում, քանդում է: Միայն մարտին Կամո Ցուցուլյանի հրամաններով փրկարար ծառայությունից ազատվել են ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, գնդապետ Սարգիս Կյուրեղյանը: Երկուսն էլ՝ փրկարարի 30 տարվա ստաժով աշխատողներ: Հովհաննես Եմիշյանին էր 44-օրյա պատերազմում վստահվել փրկարարների գումարտակի հրամանատարությունը, որոնք պահել են իրենց վստահված դիրքերը, տուն վերադարձել առանց կորուստների:

Թեեւ պատերազմից հետո իշխանությունն այդ դիրքերը նվիրեց Ադրբեջանին: Սարգիս Կյուրեղյանն էլ հմուտ եւ փորձառու է, նրան է վստահվել փրկարարներ կրթելու գործը: Եմիշյանի ու Կյուրեղյանի հեռացումը ձեւակերպել են կենսաթոշակի գնալու հիմքով, բայց հայտնի է, որ կենսաթոշակի տարիքն աշխատանքից հեռացնելու հիմք չէ, եւ փրկարար ծառայության բարձրակարգ մասնագետներն առավել եւս տարիքի պատճառաբանությամբ չպետք է հեռացվեն: Այսպես որ գնա, փրկարար ծառայությունն էլ բանակի, բուհական համակարգի, թատրոնների նման կավերվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ղեկավարությունն է որոշելու
Ճի՞շտ է, որ փոշմանել եք, գուցե վերեւների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ...
«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերանորոգվել է երեք «Տոյոտա» եւ մեկ «Լիդան» մակնիշի ավտոմեքենա...
«Հրապարակ». Իշխանություններում չեն կողմնորոշվում. Ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի
Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջին, քանի որ...
«Հրապարակ». Գեւորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ
Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս Փաշինյանը կընդունի նրանց, քննարկմանը կմասնակցի նաեւ...
«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում
Փոխարենը «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թեւանյանը մեծ ցանկություն ունի առաջադրվելու՝ որպես...
«Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է
Մենք ընդամենը հարցրինք՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունն իր ուժը ստանում է Գերագույն խորհրդի...
Ամենաշատ