News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ից Ղազախստանը ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ առեւտրում ներմուծում է ապրանքների ուղեկցող բեռնագրերի պարտադիր ձեւակերպում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։ 

Երկրի ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեում այդ միջոցը բացատրել են ստվերային շրջանառությունը կրճատելու եւ հարկերի (ԱԱՀ) գծով կորուստները բացառելու անհրաժեշտությամբ: Նախաձեռնության համաձայն՝ համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանով ապրանքների մատակարարման վերահսկման գործընթացը։ 

Շուկայի մասնակիցները շեշտում են, որ ներդրվող միջոցառումների ազդեցությունը դեռ լիովին հասկանալի չէ։ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում նախաձեռնությունը դիտարկում են որպես արգելք ԵԱՏՄ շուկայում ապրանքաշրջանառության համար։ Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարել են, որ կհետեւեն իրավիճակին, որպեսզի անհապաղ արձագանքեն միության շուկայում ապրանքների ազատ շրջանառության համար խոչընդոտների առաջացման դեպքում:

Առեւտրային շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումը տեղի է ունենում G7-ի երկրների կողմից պատժամիջոցների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման պլանների մասին հայտարարությունից հետո: Փետրվարի 25-ին Եվրամիությունը հրապարակել է պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որում առկա է Ռուսաստանի տարածքով երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների տարանցման արգելք:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ