News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալացին իր մետաղորսիչով ոսկու բնակտոր է գտել, գրում է LADBible-ը։ Նրա գտածոյի արժեքը մոտավորապես 240 հազար դոլար է։

Տղամարդը պատմել է, որ փորձարկել է բյուջետային սարքը, երբ մետաղորսիչը ցույց է տվել, որ հողի տակ մեջ ինչ-որ առարկա կա։ Հողը փորելուց հետո ավստրալացին գտել է 4,5 կգ կշռող ոսկու բնակտոր։ Նա այն տարել է ոսկերչական խանութ՝ պարզելու համար գտածոյի գինը եւ հաճելիորեն զարմացել է՝ լսելով գինը:

Տղամարդը կարծել է, որ ոսկու համար իրեն կվճարեն մոտ 10.000 դոլար, սակայն փորձագետը նշել է 240.000 դոլար գումարը։

«Երբ նա բնակտորը տվեց ձեռքս, բերանս բաց մնաց։ Ես 43 տարի աշխատում եմ ոսկու արդյունահանման ոլորտում, եւ սա ամենամեծ կտորն է, որ ես երբեւէ տեսել եմ», - խոստովանել է վաճառող Դարեն Քամփը:

Երջանիկ տղամարդը չի ասել, թե ինչ է անելու ոսկու վաճառքից ստացված գումարի հետ, սակայն ասել է, որ կինը ուրախ կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ