News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2022 թվականին ավելացրել է նավթի եւ նավթամթերքների, ինչպես նաեւ բնական եւ հեղուկ գազի ներմուծումը։

Երկրի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նավթի եւ նավթամթերքների (բենզին, մազութ, նավթ, դիզելային վառելիք, յուղ) ներմուծումը 2022 թվականին կազմել է 519 374 տոննա, ինչը 32 652 տոննայով կամ 6,7%-ով ավելի է, քան 2021 թվականին (486 722 տոննա)։

Նախորդ տարի աճել է նաեւ բնական եւ հեղուկ գազի ներմուծման ցուցանիշը՝ կազմելով 2 214 500 տոննա՝ 2021 թվականի 2 107 506 տոննայի դիմաց։

2022 թվականին աճը կազմել է 106 994 տոննա կամ 5 տոկոս։

Նշենք, որ նավթամթերքներն ու գազը Հայաստան ներկրվում են հիմնականում Ռուսաստանից եւ Իրանից։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ