News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության  դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկախատեսելի հետեւանքներով:

Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է եւ բոլորովի էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը եւ Ռուսաստանը, չեն  ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը եւ նման մտադրություն չունեն նաեւ ապագայում:

Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբեւէ օգտագործվել Հայաստանի  շահերի պաշտպանության համար:

Միաժամանակ հարկ է նաեւ արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները եւ կայացրել ակնհայտ ապօրինի որոշում:

Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական  դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում:

Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ՄԴ-ն մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով գործին ԱՄՆ-ի մասնակցությունը
Որոշման ընդունման ընթացքում դատարանի նախագահ, ամերիկացի Ջոան Դոնոհյուն ստիպված է եղել հրաժարվել նախագահական գործառույթների կատարումից
Ուկրաինայի ռադան դիմում է ուղղել ՄԱԿ-ին
Դիմումի մեջ միջադեպի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա։
«ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը սահմանեց նաեւ այդ հակա-ռեկորդը…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել 
Բանաձեւը դատապարտում է «բռնի ժողովրդագրական փոփոխություններն այս տարածքներում...
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելության երկարաձգման տարբերակները. Ալեքսանդրովը նշել է Ռուսաստանի սխալը
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալմամբ ակնկալում է, որ եթե Հայաստանը զիջումների գնա․․․
Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ
ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի...
Ամենաշատ