Մադրիդը Leopard-ի առաջին վեց տանկերը կփոխանցի Ուկրաինային Զատիկից անմիջապես հետո, որը կաթոլիկները նշում են ապրիլի 9-ին, գրում է Pais թերթը՝ վկայակոչելով Իսպանիայի կառավարության աղբյուրները։
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը մարտի 23-ին հայտնել է, որ Leopard-ի՝ նախկինում խոստացված 6 մարտական տանկերն Ուկրաինա կուղարկվեն ընթացիկ շաբաթվա վերջին:
«Իսպանիան Leopard A4-ի վեց տանկ կուղարկի Ուկրաինա Զատիկից անմիջապես հետո»,-հայտնել է աղբյուրը։