News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:

Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում  գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։

Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։ Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20 սմ, Սևանում՝ 13 սմ, Ճամբարակում՝ 10 սմ։

Մարտի 31-ին մինչև կեսօր հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո դեպի երեկո և մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ։  Լուսադեմից սկսած ցիկլոնի ուժն աստիճանաբար կթուլանա։

Առաջիկա երկու օրերին սպասվող ցածր ջերմաստիճանի կանխատեսումների մեջ փոփոխություններ չկան։

IMG-37ea29793aae05916af9c5dbceed7746-V.jpg (42 KB)

IMG-971e4ccd9394afdeb3eeb3f82a6abdd1-V.jpg (54 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ