News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը երկու երկրների միջեւ վեճ չէ, այլ ժողովրդի, քաղաքակրթության վերացման նպատակաուղղված ձգտում։ Այս մասին տեղեկացրել է Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքիեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Կրկնում են վճռականորեն, եւ կարեւոր է, որպեսզի դա լսեն Ֆրանսիայում եւ Եվրոպայում։ Սա վեճ չէ երկու երկրների միջեւ, որտեղ սահմանները հստակ չեն։ Սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանվող մարդու իրավունքների խախտում է, սա ժողովրդի, քաղաքակրթության վերացման մտադրություն է։ Սա Հայաստանի, Արցախի եւ Սյունիքի պայքարն է, բայց այն ավելին է, քան պայքարը հանուն քաղաքակրթական արժեքների։ Ձեզ պաշտպանելը՝ այդ արժեքները պաշտպանել է նշանակում»,- ասել է Վոքիեն։

Պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման մասին հարցին՝ ֆրանսիացի քաղաքական գործիչն ընդգծել է. այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ, իսկ միջազգային հանրույթի արձագանքը չի համապատասխանում տեղի ունեցողին։ Նա հիշեցրել է, որ որոշում է կայացվել չգնել ռուսական գազ. «Ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է։ Ինչո՞ւ եզրակացություններ չեն արել։ Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիեւի վարչակարգի դեմ։ Ես տալիս եմ այս հարցերը, եւ դրանք ինձ վրդովեցնում են»,- նշել է շրջանի ղեկավարը։ Նրա խոսքով՝ պետք է, որպեսզի հայտնի մարդիկ կանգնեն Արցախի կողքին եւ իրենց երկրների հանրություններին բացատրեն, քանի որ շատերը չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ «Ընթանում է լուրջ քարոզչություն ձեր թշնամիների կողմից։ Ես տեղում էի։ Եվ մեր պատվիրակության 40 անդամ կարող է հաստատել։ Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում։ Ադրբեջանական ուժերը զբաղեցրել են Հայաստանի տարածքը, այն տեղը, որտեղ մենք գտնվում էինք սրանից երկու օր առաջ։ Ես չգիտեմ մոլորակի վրա մեկ այլ անկյուն, որտեղ 120 հազար մարդ շրջափակված լինի։ Չեմ մտաբերում մեկ այլ տեղ, որտեղ այսպիսի բարբարոսություն է տեղի ունենում»,- նշել է Վոքիեն։

Մեկնաբանելով  Ֆրանսիայից խաղաղարարների տեղակայման հնարավորության մասին հարցը՝ քաղաքական գործիչը նշել է, որ չի կարող խոստումներ տալ կառավարության անունից. «Բայց կարող եմ հավաստիացնել, որ մեր մակարդակով կանենք ամեն ինչ, որպեսզի թեթեւացնենք վիճակը։ Մենք հիացած ենք արցախցիների համարձակությամբ, եւ նրանք աշխարհում ապրելու իրավունք ունեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները
Երևանն ավելի վաղ հայտնել էր, որ համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ...
Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր. Զուրաբյան
«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի...
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան
Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա...
Ադրբեջանն ինքը վաղը կարող է մեծ էքսպանսիայի զոհ դառնալ. Հայաստանի ԱԳ նախկին նախարար
Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան...
Ղազախստանի միջնորդությունը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին. նախկին արտգործնախարար
Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին...
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ