News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով խաղաղ ծրագրերի իրականացումն առայժմ անհնար է, քանի որ Կիեւը չի կարող չհնազանդվել իր կուրատորներին, որոնք պնդում են, որ պատերազմը շարունակվի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինքը՝ ՌԴ նախագահը, ասել է, որ քննարկել է բուն ծրագիրը, դրա առանձին դրույթները,  բայց տեղին չէ համեմատել այդ երկու գաղափարները։ Ես նկատի ունեմ այն, ինչ հնչեցրել է Չինաստանի նախագահը եւ այն, ինչի մասին խոսում է նախագահ Լուկաշենկոն»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հրադադարի որ ձեւաչափն է (Բելառուսի կամ Չինաստանի առաջարկած ձեւաչափը) Կրեմլում նախընտրելի համարվում։

Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Պեկինի ծրագիրն այժմ չի կարող իրագործվել:

«Այդ ծրագրի որոշ դրույթներ ներկայումս իրագործելի չեն՝ կապված ուկրաինական կողմի՝ իր կուրատորներին, իր հրամանատարներին չհնազանդվելու ցանկության, ավելի ճիշտ՝ անհնարինության հետ։ Իսկ այդ հրամանատարները, ինչպես գիտենք, Կիեւում չեն նստում եւ պնդում են, որ պատերազմը շարունակվի»,-հավելել է նա։

Չինաստանի իշխանությունները փետրվարին առաջարկել են իրենց խաղաղ ծրագիրը։ Այն ներառում է 12 կետ, այդ թվում՝ հրադադարի կոչեր, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերը հարգելու, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորման կոչեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են կարգավորման հիմք ընդունվել, երբ դրան պատրաստ լինեն Արեւմուտքում եւ Կիեւում:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին, առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ հրադադար հայտարարել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ