News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ նրա հետ քննարկել աշխատանքի և զբաղվածության, երեխաների հիմնահարցերի, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադրաբար տեղահանված անձանց հարցերի, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հետ նախատեսվող փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարևորությունը։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-վրացական  բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղված ջանքերը՝ շեշտելով երկու երկրների ոլորտային համագործակցության ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

«Վրացի գործընկերների հետ համատեղ ոլորտային աշխատանքներում կարևորում ենք աշխատանքի և զբաղվածության ոլորտում օրենսդրական կարգավորումների մասով փորձի փոխանակման, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Մեզ համար կարևոր է նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում միջպետական համաձայնագրի ստորագրումը՝ կենսաթոշակի նշանակման և վճարման գործընթացն առավել հստակեցնելու նպատակով»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով ու նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտությունը քննարկվել է վրացի գործընկերների հետ տարբեր միջազգային միջոցառումների շրջանակում։ Նախարարը նշել է, որ  ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում ևս վրացական կողմը ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընդգծվել է համագործակցության ակտիվացմանն ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն ևս շեշտել է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունավետ հանդիպումներն առավել հաճախակի կդառնան․

«Եզակի հնարավորություն ունենք Հայաստանի հետ քննարկումներ իրականացնել եղբայրական հարաբերությունների մեջ։ Մենք շատ ուրախ ենք, որ ոլորտային գերատեսչությունների միջև անմիջական կապ կա, և համոզված ենք, որ դրանք շարունակական կլինեն։ Եվ՛ Վրաստանում, եվ՛ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, և շատ լավ կլինի շարունակել փորձի փոխանակման ու համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը»,- նշել է դեսպանը։   

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ բիզնես ֆորում անցկացնելու հնարավորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը տեղափոխել գործնական փուլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ