News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 6-7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հրավերով։ Լավրովը կմասնակցի բանակցություններին, որոնց ընթացքում կքննարկվի երկկողմ եւ միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Կկայանա Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանի իրավիճակի հարցով «համաժամանակեցում»։

Նախարարները տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամում առկա իրադրության վերաբերյալ, կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու ուղիները, որոնք հնարավոր են բացառապես Կիեւի կողմից ռուսական շահերն ու մտահոգությունները հաշվի առնելու պայմանով։ Կքննարկվի նաեւ «հացահատիկային գործարքը» կյանքի կոչելու  հետ կապված իրավիճակը։ Բացի այդ,  թուրք գործընկերների օգնությամբ մտադիր են հասնել այդ պայմանավորվածությունների համալիր կիրառմանը՝ ոչ միայն համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների, այլեւ միջազգային տնտեսական օպերատորների՝ ռուսական գյուղմթերքների եւ պարարտանյութերի հասանելիության ապաշրջափակման մասով։ ԱԳՆ ղեկավարները մեծ ուշադրություն կդարձնեն Մոսկվայում մեկնարկած թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։          

Անդրադարձ կկատարվի քառակողմ ձեւաչափով Անկարային եւ Դամասկոսին աջակցություն ցուցաբերելու քայլերին՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկիր Իրանի մասնակցությամբ։ Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության եւ հաղորդակցությունների ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը: Բանակցությունների ընթացքում նախարարները կկենտրոնանան նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի, էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղիների քննարկման վրա: Անդրադարձ կլինի ռազմավարական այնպիսի նախագծերի շուրջ համատեղ աշխատանքին, ինչպիսիք են «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք»գազատարի շահագործումը։ Ս. թ. ապրիլի վերջի դրությամբ նախատեսվում է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկ միջուկային վառելիքի առաքման արարողությունը: Հերթական զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Լավրովն ու  Չավուշօղլուն կքննարկեն նաեւ Թուրքիայում ռուսաստանցիների համալիր անվտանգության ապահովման հարցերը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ