Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այսօր վաղ առավոտից փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը։

NEWS.am-ի հետ զրույցում գերիներից մեկի հարազատը՝ Արկադի Հովհաննիսյանը, ասաց, որ իրենք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

«Մեր խնդիրը նույն տեղում է, ոչ մի առաջընթաց չկա:  Չգիտենք՝ ում տեսնենք, որ մեզ ինֆորմացիա տա: Այս ընթացքում մեզ որեւէ գերատեսչությունից չեն ընդունել: Արտաքին գործերի նախարարություն, վարչապետն էլ չեն ընդունում, գնում ու ժամերով կանգնում ենք, խնդրում ենք»,- ասաց գերու հարազատը:

Նշենք, որ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։

2919D8D5-5E06-4FD6-8315-6B7A739E00A5.png (530 KB)