News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայկական կողմը այժմ պատրաստ է վերսկսել հանդիպումները Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից Հայաստանին ապակառուցողականության մեջ մեղադրելուն:

«Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում՝ անցած տարվա տարեվերջին: Այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակով: Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները»,- ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել.

«Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի առաջարկների՝ մենք մեր, եւ իրենք՝ իրենց խմբագրական առաջարկները: Ունեցել ենք ուղիղ կամ միջնորդավորված քննարկումներ, այդ թվում՝ այդ փաստաթղթով, այժմ տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ տարբեր գործընկերների կողմից հնչեցվել են առաջարկներ՝ կազմակերպել կրկին մեր հանդիպումները: Այժմ էլ ունենք հանդիպումների առաջարկներ, առաջիկայում այդպիսի հանդիպումներ տեղի կունենան»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցին՝ Միրզոյանն ասաց.

«Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնվեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ու դրանց առնչվող հարցերը: Այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս են: Վերջնական կարգավորումը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման՝ մենք իրատեսական չենք համարում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ամենաշատ