News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի թիվը, փոխարենը՝ նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Արցախի ԱԻՊԾ-ից ՆԵՈՍ.ամ-in տեղեկացնում են, որ գրանցված 1253 զանգից 17-ը՝ տեխնածին, 16-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Հինգ պատանի բացօթյա հանգստանալու նպատակով դուրս են եկել քաղաքից և մոլորվել անտառում: Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները վերջիններիս հայտնաբերել և տեղափոխել են Ստեփանակերտ:

Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ 1 կանչ է գրանցվել. Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից ոչ ոք չի տուժել: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և վերադարձել մշտական տեղակայման վայր:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Հրդեհի 3 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում, 1-ը՝ Ասկերանի շրջանում։ Բոլոր դեպքերով կատարվել են կանխարգելիչ գործողություններ:

Յոթ օրվա ընթացքում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը կատարել են 8 ելք։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ՆԳՆ ծառայողներն ապրիլի 23-ին և 24-ին ապահովել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերթի և հիշատակի երթի մասնակիցների անվտանգությունը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիրում»,- ասված է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ