News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինում ապօրինի անցակետի տեղադրմանը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքին կապող միակ ճանապարհին, անցակետ է տեղադրել, հաջորդ օրը հաղորդել է Eurasianet.org-ը։ Արեւմտյան շատ կառավարություններ եւ քաղաքական գործիչներ դատապարտել են այդ քայլը եւ կոչ արել դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին: Ճանապարհը փակ է 2022 թվականի դեկտեմբերից, սակայն անցակետի ստեղծումը ցույց է տալիս Բաքվի ակնհայտ մտադրությունը՝ խստորեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի ապագա բոլոր մուտքերն ու ելքերը։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է խաթարել 2020 թվականի հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը, քանի որ Լաչինի ճանապարհը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, եւ Բաքուն համաձայնել է «երաշխավորել» դրա երկայնքով երկու ուղղություններով երթեւեկությունը։  

Անցակետին Արեւմուտքի նշանակալի արձագանքի բացակայությունը կարող է դրդել Բաքվին շարունակել հրադադարի ռեժիմի բռնի խախտումները: Բացի այդ, ադրբեջանական անցակետը տեղակայված է ռուս խաղաղապահների բազայի հարեւանությամբ, որոնք պետք է ճանապարհը բաց պահեն, ինչն էլ ավելի է խաթարում Ռուսաստանի եւ նրա խաղաղապահ զորակազմի վստահությունը 2020 թվականի հրադադարի համաձայնագրի պահպանման նկատմամբ: Ապրիլի 25-ին գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարը՝ փոխարինելով գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հունվարից: Փետրվարի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «այնտեղ (Լաչինի միջանցքում) որեւէ անցակետի ստեղծում չի նախատեսվում»։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ