News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հովանավորությամբ եւ նախագահությամբ Արամ Ա. կաթողիկոսի եւ կազմակերպությամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւնների` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կենտրոնատեղիում` Անթիլիասի մայրավանքում, ապրիլի 23-ին, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-ամյակի ոգեկոչումը: Այ մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։

Հաւաքին բացման խօսքը արտասանեց ՀԵՀՈՄ-ի ատենապետ Սէրուժ Խանճիհանեան, որ յատկապէս լուսարձակի տակ առաւ միասնական աշխատանքի կարեւորութիւնը` կարենալ իրագործելու ազգային վերածնունդն ու զարթօնքը, շարունակելու ապրիլ հայօրէն եւ հայկական արժէքներուն հաւատարիմ: Հայոց ցեղասպանութեան յաջորդած փուլի զանազան մարտահրաւէրներուն եւ պայքարներուն մասին խօսելով` Խանճիհանեան ըսաւ, որ այսօրուան հայուն իսկական պայքարը ա՛լ աւելի մեծ պայքար մըն է, որովհետեւ պայքար է յուսահատութեան դէմ, պայքար` մեր շրջանակին մէջ արթնցնելու ազգային ոգին ու գիտակցութիւնը, վերջ դնելու տիրող անտարբերութեան, անգամ մը եւս ոտքի կանգնելու եւ յաղթահարելու այս թշնամին, պայքար` նախքան հողերու միացման` մենք միանալու: Իր խօսքը եզրափակելով` ան ըսաւ, թէ հոս հասանք, որովհետեւ մոռցանք մեծ զոհողութեամբ ու նահատակութեամբ ձեռք բերուած նուաճումներն ու յաղթանակները, բայց եւ այնպէս ապրիլ ամիսը մեզի կը պարտադրէ ապրիլ հեռանկարով մը. «Ապրինք ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի հեռանկարով, թերեւս ոչ մենք, ոչ ալ մեր զաւակներն ու թոռները տեսնեն ազատ ու միացեալ Հայաստան մը, բայց պիտի գայ սերունդ մը, որ իր նախնիներու տարած յարատեւ պայքարը ամբողջացնելով` պիտի ապրի ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի սուրբ հողին վրայ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ