News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջանների գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի երեք շրջանների գյուղական բնակավայրերում առողջության առաջնային պահպանման շարժական ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը և «Santé Arménie» միավորումը:  Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության  հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների  գործարկման միջոցով գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնել:

Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ նախապես ձեռք բերված համաձայնության`  բժշկական շարժական բրիգադն աշխատանքն սկսելու է Մարտունու շրջանից: Առողջապահության նախարարության կողմից  ներկայացված ժամանակացույցով`  բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենան մայիսի 3-ից սկսած կշրջի համայնքներում  և անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին:

Ծրագրում ընդգրկված ընտանեկան բժիշկները 2023 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել: Շրջայցի ընթացքում մասնավորապես մատուցելու են թերապևտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սկրինինգ հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց վերահսկում: Բացի այդ, շարժական բրիգադներում ներդրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է լինելու հավելյալ բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ:

«Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Արցախի հատկապես շրջանների ու հեռավոր համայնքների բնակչության համար: Հիմա, երբ շրջափակման հետևանքով ավելի է բարդացել վառելիքի ձեռք բերման հարցը և  Ստեփանակերտ հասնելն ավելի է դժվարացել,  այսպիսի բրիգադի գործարկումը շատ լուրջ սոցիալական խնդիր է լուծում: Մեքենան հագեցած է որակյալ սարքավորումներով և ի վիճակի է բարձրորակ ծառայություններ մատուցել: Մենք  երախտապարտ ենք թե Արցախի առողջապահության նախարարությանը, թե մեր գործընկերներ՝ «ՀԵՆԱՐ» հիմնադրամին և «Santé Arménie»-ին  այս նախաձեռնության իրականացման և Արցախի բնակիչների կողքին գտնվելու համար»,-ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

««ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը՝ առողջության առաջնային օղակի պահպանման բարեփոխումներն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները կստանան առավել որակյալ բուժօգնություն, ինչի շնորհիվ զգալիորեն կլավանա վերջիններիս կյանքի որակը», - ասել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը։

«Նախագծի նպատակն է, որ անվտանգության տեսանկյունից ծանր պայմաններում ապրող խոցելի բնակչությունն ստիպված չլինի պարբերաբար այցելել քաղաք, այլ ունենա վերապատրաստված բժշկի կողմից ճիշտ բուժում ստանալու հնարավորություն», - նշել է «Santé Arménie» նախաձեռնության անդամ, բժիշկ Տաթևիկ Բազինյանը։

Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է  շարժական բրիգադները լիովին ինտեգրել Արցախի առողջապահական համակարգում, և Առողջապահության նախարարության հետ համաֆինանսավորմամբ շարունակել բրիգադների գործունեությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ