News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը կմիանա արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին ԱՊՀ համաձայնագրին, բայց Ադրբեջանի մասով վերապահումով։ Այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստում սանիտարահամաճարակային արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության մասին ԱՊՀ համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Փաստաթուղթը, նրա խոսքով, ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերին Աստանայում ԱՊՀ երկրների վարչապետների գագաթաժողովի ժամանակ։ «Դրա նպատակն է ամրապնդել մասնագետների թիմերի, մասնավորապես բժիշկ-համաճարակաբանների եւ սանիտարների փոխգործակցությունը, ինչպես նաեւ մշակել նրանց հնարավոր տեղափոխումը սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների գոտիներ, որոնք գտնվում են համաձայնագրի մասնակից երկրների տարածքներում»,-պարզաբանեց Նանուշյանը: 

Սակայն համաձայնագիրը, որը ներկայացվել է ԱԺ վավերացմանը, Հայաստանի կառավարությունը ստորագրել է՝ հաշվի առնելով հատուկ կարծիքը։ Այսպես, կառավարությունը հնարավոր չի համարում այդ համաձայնագրի կիրառումն Ադրբեջանի տարածքում՝ ընդհուպ մինչեւ վերջինիս կողմից 2022 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, ինչպես նաեւ մինչեւ Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատագրումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ