News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ս․թ․ մայիսի 11-ին, առավոտյան 09:30-ին, փարիզյան Նանթեր արվարձանի դատարանում կայանալու է Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան՝ «Շարժումի» դեմ ներկայացված զրպարտության հայցի քննության առաջին դատական նիստը։  Այս մասին հայտարարություն են տարածել հայաստանյան 15 ՀԿ-ներ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանական դեսպանատունը «Շարժումին» մեղադրում է Ալիևի բռնապետության շահերը Ֆրանսիայում սպասարկող անձանց մասին սոցցանցերում հրապարակումներ անելու մեջ` որակելով դրանք որպես զրպարտություն։ Նախաձեռնությունից պահանջում են հրապարակումների հեռացում և վնասի ու ծախսերի փոխհատուցում 16.000 եվրոյի չափով։

«Շարժումի» հրապարակումները, ըստ տարածած մամլո հաղորդագրության, հիմնված են հրապարակված, ստուգելի աղբյուրների վրա՝ նպատակ ունենալով հանրության լայն շրջանակներին տեղեկացնել ադրբեջանական ազդեցության ցանցերի մասին։

«Շարժումը» ոչ կուսակցական ֆրանսահայ ակտիվիստների քաղաքացիական նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ Ֆրանսիայում զբաղվում է Հայաստանի և Արցախի խնդիրների բարձրաձայնմամբ, ինչպես նաև՝ 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց և համայնքների հետևողական աջակցությամբ։

Դատական հետապնդումների ենթարկելով «Շարժումին» ու նրա առանձին անդամներին՝ Ադրբեջանն այսպիսով փորձում է Ֆրանսիայի արդարադատության գործիքակազմի միջոցով լռեցնել ադրբեջանական ռեժիմին ուղղված քննադատությունն ու թուլացնել արտերկրում հայկական ձայնի ազդեցությունը: Նման քայլերով Ադրբեջանն իր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով փորձում է Ալիևի հակահայ ռասիստական քաղաքականությունը արտահանել Եվրոպա:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղհասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, սա գնահատում ենք որպես խոսքի ազատության և մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումներով հայտնի ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական նախաձեռնության նկատմամբ ճնշումների գործադրում:

Մենք դատապարտում ենք մեր հայրենակիցների նկատմամբ գործադրվող այս հետապնդումն ու սատարում «Շարժումին»` ադրբեջանական բռնապետության հանցագործությունների ու կոռուպցիոն գործարքների բացահայտման պայքարում։

Հայտարարությանը կարող են միանալ մեր դիրքորոշումը կիսող բոլոր համակիրները:

«Շարժումի» պաշտոնական կայքը․ www.charjoum.xn--org-3ga:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ