News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Մայիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը, ով Անկարայում մասնակցում էր ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի գագաթաժողովին։

Նրա խոսքով, հասարակությունը հաճախ է քննարկում, թե արդյոք թուրքական սահմանի բացումն իսկապես ձեռնտու է Հայաստանին։ «Եթե Հայաստանին ձեռնտու չլիներ սահմանի բացումը եւ ձեռնտու լիներ միայն Թուրքիային, ապա նա հինգ վայրկյանում կապաշրջափակեր այն։ Ի վերջո, Թուրքիան է փակել սահմանը։ Այսպիսով, նա տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանին։ Եվ նրանք սա երբեք չեն թաքցրել»,- ասաց Պապոյանը։

Պատգամավորը նկատեց. պատմությունները, թե սահմանի բացումը բերելու է «ապոկալիպտիկ» հետեւանքների, ուղղակի ծիծաղելի են։ Սա, նրա խոսքով, իրականության հետ կապ չունի։

«Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսի զարգացման, հարկերի ավելացման եւ սոցիալական վիճակի էական բարելավման»,- համոզված է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ